Երեւանի Այվազովսկիի փողոցում, դեկտեմբերի 16-ին, ժամը 13.30-ին, թիվ 73 երթուղու «ԳԱԶել-32213» մակնիշի միկրոավտոբուսի վարորդը կտրուկ արգելակել է, ինչի հետեւանքով ուղեւորուհին նստած տեղից ընկել է հատակին, ստացել մարմնական վնասվածքներ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ տուժածը բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























