Ահմեդ Դավութօղլուի պետք է շողքի տակ թողնել: Այս մասին այսօր` դեկտեմբերի 17-ին հրավիրված ասուլիսին ասաց ԱԺ ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը անդրադառնալով Դավութօղլուի այցի: Նրա խոսքով, այդ այցը պետք էր դիտել Սեւծովյան տնտեսական համաժողովի շրջանակներում: Նա ընդգծեց Թուրքիան ակնարկները այն մասին, որ միայն այդ դեպքում կբացի հայ-թուրքական սահմանը:
«Պատահական չէ, որ Ադրբեջանին Արցախի երկու շրջանները հանձնելու խոսակցություններ են շրջանառվում: Թուրքիան հասկացնում է, որ հայ-թուրքական սահմանը միայն այդ դեպքում կբացի: Իսկ մեզ համար ընդունելի է մեկ տարբերակ, որն էլ տարածքների ամբողջականության պահպանումն է»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը:
Խոսելով Հայաստանի անելիքների մասին, նա նշեց, որ մենք պետք է հասնենք նրան, որ տարածաշրջանում Թուրքիան չեզոքություն պահպանի եւ պայմաններ չթելադրի սահմաններ բացելու հարցում:





























