Երեւանում շարունակվում են  բազմաբնակարան, ինչպես նաեւ հասարակական  շենքերի ու շինությունների տանիքներին կուտակված ձյան եւ առաջացած սառալեզվակների հեռացման աշխատանքները:

Արդեն հիմնականում բակային տարածքներում շարունակվող ձյան մաքրմանը զուգահեռ կատարվող այս գործընթացն իրականացվում է  հետիոտնի անվտանգ անցուդարձն ապահովելու եւ հնարավոր  վտանգը կանխելու նպատակով: Այս աշխատանքներում Երեւանի քաղաքապետարանին տեխնիկայով եւ հրշեջ փրկարարների ներգրավմամբ աջակցում են ԱԻՆ Երեւանի փրկարարական ծառայությունն ու մայրաքաղաքի այն համատիրությունների աշխատակիցները, որոնց սպասարկման տարածքում են գտնվում տվյալ շենքերը: 

Մինչ համատեղ ուժերով կատարվող աշխատանքների ավարտը, խորհուրդ է տրվում խուսափել  շենքերին անմիջականորեն հարող հատվածներով  անցուդարձից: