Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Հայաստան կայցելի 2014-ի մայիսին՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով: Այս տեղեկատվությունը հաստատել է ինքը Ֆրանսուա Օլանդը՝ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահներ Մուրադ Փափազյանի, Արա Թոանյանի ու Ալեքսիս Գովջիյանի հետ հանդիպման ժամանակ:

Ինչպես գրում է «Nouvelles d'Arménie»-ն՝ հանդիպմանը Ֆրանսիայի նախագահը բարձր է գնահատել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի աշխատանքը: Հայկական կազմակերպության առաջնորդները նրան ներկայացրել են իրենց ծրագիրը, որը ստացել է նրա աջակցությունը: Նրանք նաեւ քննարկել են Հայոց ցեղասպանության հարյուրամյակի կապակցությամբ նախատեսվող միջոցառումները: