Անկարայի Գյոլբաշըի շրջանում ուսումնական թռիչք իրականացնող ռազմական ուղղաթիռ է կործանվել, որի մեջ գտնվողները տեղում մահացել են։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ ուսումնական թռիչք իրականացնող ռազմական Sikorsky ուղղաթիռը վթարի է ենթարկվել Անկարա նահանգի Գյոլբաշը շրջանից դեպի Քոնիա տանող ճանապարհի 10-րդ կմ-ի հատվածում։
Ուղղաթիռի վայ ընկնելու հետեւանքով մահացել են 2 օդաչուներն ու տեխնիկական անձնակազմի 2 անդամները։





























