Տիգրան Սարգսյանը եւ կառավարությունը հրաժարական չի տա, որովհետեւ կլանային շահերն են սպասարկում: Այս մասին այսօր` դեկտեմբերի 17-ին հրավիրված ասուլիսին ասաց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: Միաժամանակ ավելացրեց, որ դեռ սպասում ենք կառավարության հրաժարականին չնայած նախագահը առ այսօր լռում է: «Այսպես մեկ խնդիր են լուծում: Փորձում են պահպանել իշխանությունը: Բայց իշխանությունը շատ հեղեղուկ է»,- կարծիք հայտնեց Լյուդմիլա Սարգսյանը: Նրա խոսքով, ընդդիմադիր պատգամավորները պատրաստ են կանգնել ժողովրդի կողքին, սակայն ժողովրդական ընդվզման դեպքում: Հետեւաբար` ժողովուրդը խորհուրդ տվեց, որ խոհանոցներում բողոքելու փոխարեն ժողովրդին դուրս գա փողոց եւ պայքարի: «Երբ ժողովուրդը կընդվզի ու դուրս կգա փողոց մենք նրանց կողքին կկանգնենք: Մենք ԱԺ-ում փոքրամասնություն ենք: Այսինքն` եթե չլինի ժողովրդի ակտիվ ընդվզումը, մենք ոչ մի արդյունքի չենք կարող հասնել»,- նշեց ԱԺ պատգամավորը:

Հասանելի է
русскийՏեղադրություն




























