Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը վերընտրվել է երրորդ ժամկետում: Նրա թեկնածությանը գաղտնի քվեարկությամբ կողմ են քվեարկել Բունդսթագի 621 պատգամավորներից 462-ը:
Հիշեցնենք, Մերկելը Գերմանիայի կանցլերն է 2005թ.-ից ի վեր:
Ավելի վաղ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, որը համաձայնել էր դաշինք կազմել Անգելա Մերկելի ՔԴՄ/ՔՍՄ-ի աջակենտրոն բլոկի հետ, հայտնել էր, որ իրենց առաջնորդ Զիգմար Գաբրիելը զբաղեցնելու է երկրի փոխկանցլերի պաշտոնը:
Նոր կոալիցիայի արդյունքում գործընկերները սկսել են պաշտոնների վերաբաշխումը:
Զիգմար Գաբրիելը կդառնա նաեւ էկոնոմիկայի եւ էներգետիկայի նախարար: Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կվերադառնա կառավարություն՝ որպես արտգործնախարար. այդ պաշտոնը նա զբաղեցնում էր Գերմանիայի կանցլերի պաշտոնում Մերկելի առաջին ժամկետի օրոք:
Ընդհանուր առմամբ սոցիալ-դեմոկրատները կստանան կառավարության 16 նախարարների պորտֆելներից վեցը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Գերմանիայի պաշտպանության նախարարությունը գլխավորել է յոթ երեխաների մայրը





























