Հայաստանի ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ի ժամը 14.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի են Կոտայքի մարզի Հրազդան-Ջրառատ եւ Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները:
Այս պահի դրությամբ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքում առկա է մառախուղ:
Լոռու մարզում Ալավերդի-Վանաձոր, Վայոց Ձորի մարզում Վայք-Զանգեր ավտոճանապարհներին (Սարավան գյուղի մոտ), Սյունիքի մարզում, բացի Մեղրի-Քաջարան ավտոճանապարհից, տեղ-տեղ առկա է մերկասառույց:
ՀՀ բոլոր մարզերի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց. խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ծայրահեղ դեպքերում:
ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթեւեկել ձմեռային անվադողերով եւ միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մինչեւ 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար, իսկ մնացած ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:




























