Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը բանակցելու նպատակով մեկնել է Մոսկվա: Շուտով կսկսվի Յանուկովիչի հանդիպումը ռուսաստանյան գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է «Վեստին»՝ վկայակոչելով ուկրաինական պատվիրակությանը:

Հիշեցնենք, Ուկրաինայի նախագահը Ռուսաստանի մայրաքաղաք է մեկնել աշխատանքային այցով, որտեղ ՌԴ նախագահի հետ կղեկավարի ռուս-ուկրաինական միջպետական հանձնաժողովի վեցերորդ նիստը:

Նախագահների հանդիպման արդյունքում  նախատեսվում է ստորագրել երկկողմ փաստաթղթերի փաթեթ: 

Ըստ Ուկրաինայի ընդդիմության՝ Յանուկովիչը պատրաստվում է Մաքսային միությանն Ուկրաինայի անդամակցելու վերաբերյալ պայմանագիր ստորագրել:

Իր հերթին Ռուսաստանի նախագահի օգնական Անդրեյ Բելոուսովը հայտարարել է, որ այցի ընթացքում Ռուսաստանն Ուկրաինայի հետ կարող է պայմանավորվել վերջինիս վարկ տրամադրելու մասին: