Մոսկովյան դպրոցներից մեկում ծեծկռտուքի զոհ է դարձել 13-ամյա տղա: Դեռահասըեղել է N72 դպրոցի սան: Հաղորդվում է միան, որ աշակերտը լուրջ վնասվածք է ստացել:
Ոստիկանության աշխատակիցները փորձում են պարզել՝ վիճաբանություն է տեղի ունեցել, թե աշակերտներրը պարզապես խաղացել են, իսկ զոհվողը վնասվել է անզգուշաբար, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Ինչպես հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան», սա Ռուսաստանում նմանատիպ առաջին դեպքը չէ: Սեպտեմբերին Սարատովում երկու աշակերտների սովորական վիճաբանությունը ողբերգական ավարտ է ունեցել: Տղաներից մեկը ոտքով հարվածել էր մյուսի փորին, նա ընկել էր ու վնասել գլուխը:
Իսկ Նիժեգորոդսկի շրջանում տղաները վիճել են աղջկա համար:




























