Բանտում կատարած ռենտգենյան հետազոտությունից հետո ոստիկանները գողության համար կասկածվող 20-ամյա ամերիկացու ստամոքսում հայտնաբերել են երկու գողացված ոսկյա շղթա:
My Fox Orlando-ն տեղեկացնում է, որ ոստիկանները Ժոզեֆ Բրավո Ռամոսին ձերբակալել են, երբ նա փախուստի է դիմել գողություն կատարելուց հետո։ Որպեսզի ոստիկանները չհայտնաբերեն գողացված շղթաները, կասկածյալը կուլ է տվել դրանք:
Ժոզեֆ Ռամոսին տեղափոխել են բանտ և այնտեղ ռենտգենյան հետազոտության ենթարկել, որը ցույց է տվել, որ նրա ստամոքսում երկու ոսկյա շղթա կա:
Բժիշկները ոսկյա շղթաները գողի ստամոքսից հեռացնլու համար ստիպված են եղել վիրահատել նրան:
Գողացված շղթաները մաքրել և վերադարձրել են տուժածին։





























