Երեւանի քաղաքապետարանի շինարարության եւ բարեկարգման ծրագրերի շրջանակում մայրաքաղաքում ավարտվել են վթարային շքապատշգամբների հիմնանորոգման 2013 թվականի համար նախատեսված աշխատանքները:

Այս տարի առաջնահերթության կարգով ամբողջությամբ վերակառուցվել եւ ամրացվել է 35 շենքի 76 պատշգամբ: Դրանց մի մասը, նախապես մշակված նախագծի համաձայն, վերականգնվել է մետաղական կոնստրուկցիաներով, մի մասը՝ քարով:

Հիշեցնենք, որ շքապատշգամբները բնակիչների սեփականությունն են եւ դրանց հետ կապված յուրաքանչյուր, այդ թվում պատշգամբների խնդիրը, պետք է լուծի սեփականատերը եւ համատիրությունը: Սակայն, հաշվի առնելով բնակիչների անվտանգության ապահովումը, քաղաքապետի հանձնարարությամբ ծրագիրը կյանքի է կոչվել Երեւանի քաղաքապետարանի ծրագրերի շրջանակում:

Ծրագիրը  լինելու է շարունակական: 2014 թվականին նախատեսվում է վերականգնել եւս շուրջ 200 պատշգամբ: