Ստամբուլի ոստիկանության կողմից դեկտեմբերի 17-ի առավոտյան համաժանակյա գործողություների ընթացքում ձերբակալված բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց որդիների եւ գործարարների անուններն արդեն հայտնի են։

Թուրքական OdaTV կայքի փոխանցմամբ՝  ոստիկանության կողմից ձերբակալվածների անունները հետեւյալն են.

ՆԳ նախարարի որդի՝ Բարըշ Գյուլեր

Էկոնոմիկայի նախարարի որդի՝ Քաան Չաղլայան

Բնապահպանության նախարարի որդի՝ Աբդուլլահ Օղուզ Բայրաքթար

Ֆաթիհի քաղաքապետ Մուսթաֆա Դեմիր

Իշխող կուսակցության փոխնախագահի զարմիկ, Բնապահպանության նախարարի խորհրդական Սադըք Սոյլու

Halk բանկի նախագահ Սուլեյման Ասլան

Խոշոր գործարար Ալի Աղաօղլու

Հայտնի երգիչ Էբրու Գյունդեշի ամուսին՝ Ռեզա Զերրաբ

Էկոնոմիկայի նախարարի հատուկ քարտուղարներ Մուսթաֆա Բեհչեթ Քայնար եւ Օնուր Քայա

Ստամբուլի մշակութային պահպանության 2-րդ շրջանի տնօրեն Յեներ Չավդար

Ռեստավրացիոն շրջանների մշակութային պահպանության 2-րդ շրջանի տնօրեն Ռեշիթ Շենթուրք

Ստամբուլի մշակութային պահպանության 4-րդ շրջանի տնօրեն Գյունսելի Այբայ

Պահպանության խորհրդի անդամ, TOKI շինընկերության պատասխանատու Յավուզ Չելիք, Ռելիեֆային գործերի վարչության նախկին տնօրեն Հուսեյին Բաշչեթին

Tasyapi սեփականատեր Էմրուլլահ Թուրանլը

Yorum շինընկերության սեփականատեր Օսման Աղջա

Նշենք, որ հայտնի էր դարձել, որ ոստիկանության գործողություններն ուղղված են ֆինանսական խոշոր մեքենայությունների եւ տենդերներում իրականացրած անօրինականությունների դեմ։