Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունից նախկին հայտնի ֆուտբոլիս Հաքան Շուքուրի հրաժարականին է անդրադարձել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ասելով, թե այդ քայլը չսազեց  Հաքան Շուքուրին։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետը, անդրադառնալով Հաքան Շուքուրի հրաժարականին, ասել է. «Ես չէի սպասում նման բան։ Այդ քայլը չսազեց իրեն։ Եթե նա ցանկանում է ճշմարիտ լինել, թող պատգամավորի մանդատից էլ հրաժարվի։ Նա մեր կուսակցության ներքո է մտել խորհրդարան»։

Նշենք, որ Հաքան Շուքուրը հայտարարել է, թե դուրս է գալիս «Արդարություն եւ զարգացում» կուսակցության շարքից եւ իր քաղաքական գործունեությունը շարունակելու է որպես անկախ պատգամավոր։ Նա շեշտել է, թե իր հրաժարականի պատճառը իշխող կուսակցության ղեկավարության կողմից Գյուլենի համայնքին պատկանող  հատուկ դպրոցների փակումն է։