Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, դեկտեմբերի 16-17-ին կայացել է Զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954թ.-ի Հաագայի կոնվենցիայի Երկրորդ արձանագրության անդամ պետությունների 5-րդ հանդիպումը:

Հանդիպման շրջանակներում դեկտեմբերի 17-ին կայացել են Զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամների ընտրությունները: Քվեարկության արդյունքում Հայաստանը դարձել է կոմիտեի անդամ` 4 տարի ժամկետով: