Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե Յանուկովիչի հետ չի քննարկել Ուկրաինայի՝ Մաքսային միությանն անդամակցության հարցը:

Պուտինը նաեւ հայտարարել է, թե ՌԴ կառավարության որոշումը՝ Ազգային բարեկեցության հիմնադրամի պահուստների մի մասը Ուկրաինայի արժեթղթերի մեջ ներդնելու վերաբերյալ, կապված չէ որեւէ պայմանի հետ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Դա կապված չէ որեւէ պայմանի հետ, սոցիալական չափորոշիչների, թոշակների, նպաստների կամ ծախսերի ոչ ավելացման, ոչ նվազման, ոչ էլ սառեցման հետ: Եւ ցանկանում եմ բոլորին հանգստացնել, այսօր մենք ընդհանրապես չենք քննարկել Ուկրաինայի՝ Մաքսային միությանն անդամակցության հարցը»,- ասել է Պուտինը:

Հանդիպման ընթացքում համագործակցության վերաբերյալ մի շարք փաստաթղթեր են ստորագրվել: