Ռուսաստանի նախագահ Վլադմիր Պուտինի եւ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի ներկայությամբ «Գազպրոմն» եւ «Ուկրաինիայի Նավթոգազը» բնական գազի առք ու վաճառքի պայմանագրի հավելված են ստորագրել, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Գազպրոմի» եւ «Ուկրաինիայի Նավթոգազի» պայմանագրի հավելվածը նախատեսում է ուկրաինական պետընկերության համար ռուսական գազի գինը իջեցնել մինչեւ 268.5 դոլարի հազար խորանարդ մետրի դիմաց, մինչդեռ այս պահին այն կազմում է ավելի քան 400 դոլար:

«Ամեն դեպքում մենք համարում ենք, որ սա նույնպես ժամանակավոր որոշում է: Նկատի է առնվում, որ երկարաժամկետ համաձայնությունները պետք է ու անհրաժեշտ է, որ կայանան: Սա վերաբերում է Ուկրաինա գազի մատակարարմանը, նաեւ Եվրոպայում ռուս սպառողների համար անխաթար մատակարարման ապահովմանը»,- ստորագրումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ռուսաստանը պատրաստ է շարունակել ընդառաջ գնալ մեր գործընկերներին, սակայն մենք խնդիր ունենք մշակել իսկապես արդյունավետ ու երկարաժամկետ համագործակցության համակարգ»,- նշել է ՌԴ նախագահը: