Ավստրալացի երկրաբաններն առաջին անգամ Անտարկտիդայում հայտնաբերել են կիմբերլիտի լեռնապարի հանքաշերտ, որը հանդիսանում է ալմաստների հիմնական աղբուր:
Թանկարժեք ապարաշերտը հայտնաբերել են մայրցամաքի արեւելքում գտնվող Պրինս-Չարլզի լեռներում, հաղորդում է «Nature» ամսագիրը:
Ալմաստները Երկրի ընդերքում առաջանում են ածխածնից՝ բարձր ճնշման ու ջերմաստիճանի պայմաններում: Ալմաստների հիմնական աղբյուր է հանդիսանում հրաբխային կիմբերլիտ ապարը:




























