Կինը, որն ավելի վաղ հայտարարել էր երեխայի անհետացման մասին, ինքն է դուրս տարել աղջկան տնից:

Մոսկվայի բնակչուհին դեկտեմբերի 17-ին դիմել է ոստիկանություն՝ հայտարարելով կեսամյա երեխայի անհետացման մասին: Նրա խոսքով՝ երեխան բնակարանից անհետացել է կես ժամվա ընթացքում, երբ ինքը խանութ է գնացել: Երբ նա տուն է վերադարձել, դուսռը բաց է եղել, իսկ երեխան անհետացել է:

Ավելի ուշ հանցագործ մայրը խոստովանել է, որ երեխան չի անհետացել, իսկ մարմինը ինքն է դուսր տարել ու թողել շինհրապարակում:

Կնոջ խոսքով՝ երեխամ մահացել է, սկ ինքը՝ վախեցել պատասխանատվությունից ու ու մարմինը դուրս տարել: Դրանից հետո նա զանգահարել է ոստիկանություն: