2013թ հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան է ժամանել 1780160 մարդ, մեկնել է 1888165-ը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Մարդը կարիքի մեջ» հկ միգրացիոն ծրագրերի ղեկավար Տաթեւիկ Բեջանյանը
Նա նշեց, որ այսօր Միգրանտների միջազգային օրն է: Միգրացիան իր մեջ ընդգրկում է եւ արտագաղթը, եւ ներգաղթը։ Միգրանտների հաշվառում Հայաստանում գոյություն չունի, այդ թիվը ստանում են անուղղակի ճնապարհով՝ մեկնաների եւ ժամանածների թվով։
Ներկայացնելով վիճակագրությունը՝ Տաթեւիկ Բեջանյանն ասաց, որ մեր երկրից ամենաշատը՝ 73 տոկոս, մեկնել են Ռուսաստան, այնուհետեւ ԱՄՆ, ՈւԿրաինա եւ այլ երկրներ, ամենաքիչը՝ Նիդերլանդներ, Բելառուս, Թուրքիա, Բելգիա, Վրաստան։ Հայ միգրանտների ավելի քան երեք/քառորդը տղամարդիկ են, արական սեռը կազմում է միգրանտների 77 տոկոսը, իգականը՝ 23-ը։ Միգրանտների մեջ ամենամեծ տարիքային խումբը 26-35 տարիքային անձինք են՝ 30 տոկոս, ապա՝ 46-55-ը, այնուհետեւ՝ 36-45-ը։ Նրա փոխանցմամբ՝ աշխատանքային միգրանտները հիմնականում միջնակարգ կրթություն ունեցողներն են, այնուհետեւ՝ միջին մասնագիտական, ապա՝ բարձրագույն։
Տաթեւիկ Բեջանյանը փոխանցեց նաեւ, որ բանկային համակարգի միջոցով դրամական փոխանցումները կազմում եմ ՀՆԱ-ի 20 տոկոսը։ Դրամական փոխանցումներ ստացող տնային տնտեսությունների 80 տոկոսը ստացած գումարի 90 տոկոսը ծախսում է ընթացիկ սպառման, ապագա ներդրման, ուսուցման, հատուկ արարաղությունների համար, խուսափում են խնայողություններ կատարել բանկերում։




























