Քաղաքացի Ա. Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ըստ քաղաքացի Ա. Ա.-ի հաղորդման` 2013 թվականի նոյեմբերի 23-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, Երեւան քաղաքի Նորագավիթ 1-ին հասցեում գործող «Միրաժ» գիշերային ակումբում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ փրկարար Ս. Կ.-ն իր ընկերների հետ միասին վիճաբանել է Ա. Կ.-ի եւ գործով չպարզված մի խումբ այլ անձանց հետ, որի ընթացքում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, ակումբի բնականոն աշխատանքը եւ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության նկատմամբ, շուրջ 15 րոպե տեւողությամբ բարձրաձայն տվել են հայհոյանքներ, ձեռքերով, ոտքերով եւ որպես զենք օգտագործվող փայտերի գործադրմամբ բռնություն գործադրել միմյանց նկատմամբ:

Կատարվում է նախաքննություն: