Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները դեկտեմբերի 17-ին, ժամը 17.30-ին, Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից բաժին է ներկայացվել 1985 թ. ծնված Սասուն Բ.-ն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2008 թ. մարտի 12-ից ոստիկանության Գուգարքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի /պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը/ 1-ին մասի մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:





























