Կոնգրեսական Ադամ Շիֆֆը հայտարարությամբ է հանդես եկել՝ կապված հայ պայմանագրային զինծառայող Հրանտ Պողոսյանի մահվան հետ, հաղորդում է «Asbarez»-ը:

Իր հայտարարությունում Շիֆֆը կոչ է աել Ադրբեջանին ու դրա ԶՈւ-ին պատասխանատվության ենթարկել՝ հայ զինծառայողի մահվան համար: «Ադրբեջանն ու իր ԶՈւ-ն պետք է պատասխանատվության ենթարկվեն եւ կասկածներ չեն կարող լինել, որ այդ վայրենությունըներկայումս չի կազմակերպվել Ադրբեջանի անվտանգության մարմինների ամենաբարձր մակարդակով»,-հայտարարել է կոնգրեսականը:

Նա նաեւ հիշեցրել է Ռամիլ Սաֆարովին ներելու մասին ու Ադրբեջանի ղեկավարության կողմից՝ նրա գործողությունները փառաբանելու:

 «Նրան բանտ նստեցնելու փոխարեն, Սաֆարովին ողջունել են փողոցներում, ա նոր տուն է ստացել: Բաքվի նոր մարդասպանները պատասխանատվության չեն ենթարկվի, քանի դեռ միջազգային հանրությունը չի պահանջում այդ չարագործությունների դատապարտում ու դադարեցում»,-ընդգծել է նա: