ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ցավակցել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մորը՝ ամուսնու մահվան կապակցությամբ:
«Մենք ցավակցություն ենք հայտնել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հոր այրուն: Նախքան հարավային շրջաններ այցելելը հանդիպումներ կունենանք քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ», - Twitter –ի իր միկրոբլոգում գրել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հերթական այցն են կատարել ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան: Ավելի վաղ նրանք այցելել էին Բաքու եւ Երեւան, հանդիպել երկրների ղեկավարության հետ:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայրը՝ Ազատ Սարգսյանը, վախճանվել էր դեկտեմբերի 16-ին՝ 84 տարեկան հասակում:





























