Թուրքիայում, դեկտեմբերի 17-ի ոստիկանության աղմկոտ ձերբակալությունների հրահանգը տված ոստիկանապետերին ազատել են աշխատանքից։

Թուրքական Milliyet պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայում աղմկոտ ձերբակալություններից հետո աշխատանքից հեռացվել են ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության պետ Օմեր Քոսեն, կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Նազմի Արդըչը, ֆինանսական հանցագործությունների պայքարի դեմ վարչության պետ Յաքուփ Սայգըլըին, քաղաքացիական գործերով վարչության պետ Էրթան Էրչըթըքին եւ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Թուղրուլ Թուրքանին։

Նշենք, Ստամբուլի ոստիկանության կողմից դեկտեմբերի 17-ի առավոտյան համաժանակյա գործողություների ընթացքում ձերբակալվել են  հսկա «Աղաօղլու» հոլդինգի նախագահ Ալի Աղաօղլուն, հայտնի երգչուհի Էբրու Գյունդեշի ամուսինը՝ Ռեզա Զարրաբը, Ֆաթիհի քաղաքապետ Մուսթաֆա Դեմիրը, «Հալք» բանկի նախագահ Սուլեյման Արսլանը, ինչպես նաեւ Ներքին գործերի, էկոնոմիկայի, Շրջակա միջավայրի պահպանության  նախարարների որդիները։