Հայաստանում ռուսական ռազմաբազայի զինծառայողները ձմեռային նոր համազգեստ են ստացել:

Հարավային ռազմական օկրուգի  մամուլի ծառայությունը հայտնում է, որ այդ համազգեստը զինվորներին հնարավորություն կտա տարբեր վարժանքներ իրականացնել մինչեւ -40 ջերմաստիճանի եւ ուժեղ քամու պայմաններում՝ «Կամհուդ»  եւ «Ալագյազ» ուսումնավարժական համալիրներում  պարապելիս:

«Մոտորհրաձգային գումարտակի յուրաքանչյուր զինծառայողի համազգեստի արժեքը կազմում է  30-45 հազար ռուբլի, իսկ  «հետախույզներինը»՝ 90 հազար», - հայտնել է մայոր Ռոման Արինցեւը:

2014թ. ռուսական ռազմաբազա նախատեսվում է մատակարարել նաեւ ժամանակակից  նոր 1000-ից ավելի  սարքավորումներ: