Որքան Երեւանից հեռու, այնքան ավելի ցածր ծնելիություն է դիտվում Հայաստանում: Լրագրողներին դեկտեմբերի 18-ին նման տվյալներ է հայտնել ՀՀ ազգային վիճակագրական ծառայության Մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը: Ծնելիությունը միջինից բարձր է Երեւանում եւ հարակից մարզերում՝ Կոտայք, Արագածոտն, Արարատ: Ամենացածր ծնելիությունը հեռավոր մարզերում է՝ Սյունիք, Վայոց ձոր, Տավուշ:
Ըստ Կույումջյանի՝ 2013թ. առաջին ինը ամիսների ընթացքում ծնելիությունը նվազել է 1,9%-ով, մահացությունը՝ 3%-ով՝ 2012թ. նույն ժամանակահատվածի համեմատ: Տարեսկզբից ի վեր ծնվել է ընդամենը 30400 երեխա: Մահացությունը կազմել է ՝ 1000-ից 9 մարդ: Այսպիսով, բնակչության աճը կազմել է 5 պրոմիլ:




























