Թուրքական ոստիկանությունը դեկտեմբերի 17-ին սկսած սկանդալային ձերբակալություններից մեկ տարի առաջ սկսել էր գաղտնալես վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցները։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ «մեծ կաշառք» աղմկոտ գործի հետաքննության շրջանակներում թուրքական ոստիկանությունը թույլտվություն է ստեցել եւ մեկ տարի գաղտնալսել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցները։

Նշվում է, որ Ստամբուլի նահանգապետը, Թուրքիայի գլխավոր դատախազը եւ ոստիկանապետը տեղյակ չեն եղել իրականացվող հետաքննության մասին, իսկ նախարարներն իրենց որդիների ձերբակալությունների լուրն իմացել են մամուլից։

Նշենք, որ Էրդողանի հրահանգով արդեն դեկտեմբերի 18-ի առավոտյան աշխատանքից ազատվել են ձերբակալությունների հրահանգը տված 5 ոստիկանապետ։

Ստամբուլի ոստիկանության կողմից դեկտեմբերի 17-ի առավոտյան համաժանակյա գործողություների ընթացքում ձերբակալվել են  հսկա «Աղաօղլու» հոլդինգի նախագահ Ալի Աղաօղլուն, հայտնի երգչուհի Էբրու Գյունդեշի ամուսինը՝ Ռեզա Զարրաբը, Ֆաթիհի քաղաքապետ Մուսթաֆա Դեմիրը, «Հալք» բանկի նախագահ Սուլեյման Արսլանը, ինչպես նաեւ Ներքին գործերի, էկոնոմիկայի, Շրջակա միջավայրի պահպանության  նախարարների որդիները։