Թուրքիայում դեկտեմբերի 17-ին սկսված «մեծ կաշառք» անունը կրող սկանդալային ձերբակալությունների ընթացքում հայտն է դարձել, որ ադրբեջանցի գործարար Ռեզա Զարրաբի կողմից կաշառք տալու պահը գաղտնի նկարահանվել է։
Թուրքական Kanal D haber-ի փոխանցմամբ՝ թուրքական ոստիկանությունը «Մեծ կաշառք» գործողության հետաքննության ժամանակ գաղտնի տեսանկարել է, թե ինչպես է արդեն ձերբակալված ադրբեջանցի գործարար Ռեզա Զարրաբին 1,5 մլն դոլար կաշառք տալիս թուրք նախարարի։
Սակայն Kanal D haber-ը չի հայտնել հիշյալ նախարարի անունը։
Նշենք, որ Ռեզա Զարրաբը մեղադրվում է տասնյակ միլիարդավոր դոլարների անօրինական շրջանառության եւ մեծ քանակի ոսկու մաքսանենգության մեջ։





























