Թուրքիայում սկանդալային «մեծ կաշառք» գործի հետաքննությունն իրականացնող Ստամբուլի փոխդատախազ Զեքերիա Օզին ազատել են աշխատանքից։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիան ցնցած «մեծ կաշառք» գործողության հրահանգը տված 5 ոստիկանապետերին աշխատանքից ազատելուց հետո աշխատանքից հեռացվել է գործը հետաքննող դատախազ Զեքերիա Օզը։

Արդեն ընթացող հետաքննությունը շարունակելու է վարել գլխավոր դատախազ Թուրան Չոլաքքադը։

Նշենք, որ  Ստամբուլի ոստիկանության կողմից դեկտեմբերի 17-ի առավոտյան համաժանակյա գործողություների ընթացքում ձերբակալվել են  հսկա «Աղաօղլու» հոլդինգի նախագահ Ալի Աղաօղլուն, հայտնի երգչուհի Էբրու Գյունդեշի ամուսինը՝ ադրբեջանցի գործարար Ռեզա Զարրաբը, Ֆաթիհի քաղաքապետ Մուսթաֆա Դեմիրը, «Հալք» բանկի նախագահ Սուլեյման Արսլանը, ինչպես նաեւ Ներքին գործերի, էկոնոմիկայի, Բնապահպանության  նախարարների որդիները։