Չի բացառվում, որ Րաֆֆի Հովհաննիսյանը Նոր Տարին Հայաստանում չդիմավորի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Նախնականով մինչեւ Նոր տարի պետք է գար: Ինքը մասնավոր այցով գնացել է Միացյալ Նահանգներ: Իր հարազատների հետ է, հանգստանում է, կարող է որոշի Նոր տարին էլ մնա այնտեղ: Չեմ կարծում, որ դա խնդիր է, քանի որ 2 տարի, ըստ էության, գիշեր-ցերեկ չի ունեցել, անընդհատ գործընթացների մեջ է եղել: Ինքն էլ հանգստանալու կարիք ունի, ինչպես ցանկացած մարդ»,- պարզաբանեց Արմեն Մարտիրոսյանը եւ ավելացրեց, որ շատ մարդկային է, երբ մարդն իր հարազատների հետ է ժամանակ անցկացնում, հանգստանում, որից հետո նոր կվերադառնա:
Ավելի վաղ Արմեն Մարտիրոսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ մինչեւ դեկտեմբերի 20-ը «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը կվերադառնա Հայաստան:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























