Եվրամիության առանցքային համաձայնագրերի դրույթները կարող են փոփոխվել՝ առավել որակյալ միություն կառուցելու:Այս մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության ղեկավար Անգելա Մերկելը՝ դաշնային կանցլերի պաշտոնում հերթական անգամ վերընտրվելուց հետո:

«Եվրոպայում այնպիսի իրավիճակ է, երբ բոլորը ասում են, որ մենք կարող ենք ամեն ինչ զարգացնել, սակայն մենք չենք կարող փոխել պայմանագրերը: Կարծում եմ, ո կարող ենք այդ կերպ կառուցել իրականում գործառնող Եվրոպա»,-հայտարարել է նա Բունդեսթագում:

Նա կողմ է արտահայտվել ԵՄ պայմանագրերի փոփոխմանը՝ հետագայում բյուջետային խնդիրներից խուսափելու ու Եվրամիությունն ավելի հաջողակ դարձնելու, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով France-Presse-ը:

Իռլանդիան հայտարարել է տնտեսական ինքնիշխանութունը վերականգնելու մասին