Դեկտեմբերի 17-ին, ժամը 17.25-ի սահմաններում, Երեւան-Գյումրի-Բավրա ճանապարհի 163-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել աստրա» եւ «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ:
Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե դեկտեմբերի 17-ին, ժամը 22.15-ի սահմաններում, «ԲՄՎ 318» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Սեւան-Իջեւան ճանապարհի 101-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի ժայռաբեկորին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Դեկտեմբերի 18-ին, ժամը 00.05-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Սեւան ճանապարհի 23-րդ կմ-ին բախվել է «ԶԻԼ 130» մակնիշի ավտոմեքենայի հետնամասին:
«Օպել Աստրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Բոլոր դեպքերով կատարվում է քննություն:





























