Ղարաբաղյան հակամարտության լավագույն լուծումը Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների ուղիղ երկխոսության շարունակությունն է եւ հակամարտության վերջնական լուծման վերաբերյալ կոնկրետ առաջարկությունների ու մոտեցումների քննարկումը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը՝ լրագրողների հետ զրույցում, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Դեսպանը նաեւ ընդգծել է, որ ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի նդամ կշարունակի միջնորդական ջանքերը ու աջակցությունը կողմերին՝ հակամարտությունը կարգավորելու:

«Նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի հանդիպումը լավ փաստ է: Բոլոր նախանշանները մեզ հիմք են տալիս խոսելու, որ այդ հանդիպումը բավականին լավն էր ու կառուցողական»,-ասել է դեսպանը: