Լրագրողների պաշտպանության կոմիտեի (Committee to Protect Journalists, CPJ) զեկույցում նշվել է, թե աշխարհում բանտարկված լրագրողների թվով առաջատարը Թուրքիան է։
Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ CPJ-ն 2013-ը անվանել է լրագրողների համար ամենավատ 2-րդ տարին։ Զեկույցում նշվել է, թե աշխարհում բանտարկված լրագրողների թվով առաջատարը Թուրքիան է՝ 40 լրագրող, որին հետեւում է Իրանը՝ 35 լրագրող եւ Չինաստանը՝ 32 լրագրող։
Նշվում է, որ աշխարհում ամենաշատ բանտարկված լրագրողները գտնվում են նաեւ Վիետնամում, Եթովպիայում, Ադրբեջանում, Սիրիայում, Եգիպտոսում եւ Ուզբեկստանում։





























