«Pussy Riot» խմբի մասնակիցներ Նադեժդա Տոլոկոննիկովան ու Մարիա Ալյոխինան, որոնք խուլիգանության համար երկու տարի ազատազրկման են դատապարտվել, կենթարկվեն նախագահի համաներման մասին որոշմանը ու կարող են ազատ արձակվել մինչեւ Ամանոր: Այս մասին հայտարարել է նրանց փաստաբան Իրինա Խրունովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Խրունովան հայտարարել է, որ սպասելու է «Ռոսիյսկայա գազետայում» հրամանի պաշտոնական հրապարակմանը:
Հիշեցնենք, որ Պետդուման չորեքշաբթի արտոնել է նախագահական համաներման մասին նախագիծը: Բացի այդ, Պետդուման ուղղումներ է մտցրել համաներման նախագծում:





























