Հայտնի է դարձել Արտաշավան - Ուշի ճանապարհին, այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ժամը 12:35-ի սահմաններում տեղի ունեցած ողբերգական վթարից զոհվածի ու վիրավորի ինքնությունը:
Նշենք, որ միջպետական M-3 ավտոճանապարհին՝ Ուշի գյուղի մոտակայքում, տեղի ունեցել ավտովթար. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը և մարզային ՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ բախվել են «ՄԱՆ» մակնիշի (վարորդ` Ն. Ի. Ս.) CE 0129 AC և «ԳԱԶել» մակնիշի (վարորդ՝ 45-ամյա Ա.Ա.) 07 ՕՕ 154 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարոդը տեղում մահացել է, իսկ ուղևոր 38-ամյա Գ. Գ.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Արմենիա» ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:
Փրկարարները «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Ա.Ա.-ի դին:































