NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է ֆրանսիական «Le Monde»-ում հրապարակված հոդվածը, որի հեղինակն է տվյալ թերթի ստամբուլյան թղթակից Գիյոմ Պերյեն:«Մենք տեղի չենք տալու»,- հայտարարեց Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը Կոնիա քաղաքում, որտեղ երեքշաբթի հանդիպում էր ունեցել: «Ոչ մի մութ ուժ, լինի ներքին կամ արտաքին, մեզ ուղղություն ցույց չի տա, թե որ կուրսին պետք է հետեւենք»,- ասել է նա:
«Արդարություն եւ զարգացում» կուսակցության համակարգը, որը թուրք առաջնորդը կառուցել է իր կողմից 12 տարի ղեկավարվող իսլամա-պահպանողական կուսակցության շուրջ, խափանվում է: Զանգվածային հակակոռուպցիոն գործողությունը, որն անցկացվել է երեքշաբթի առավոտյան Ստամբուլում եւ Անկարայում, թուրքական կառավարությունում աննախադեպ երկրաշարժի պատճառ է դարձել: Արդարադատության համակարգը հետաքննում է յուրացման, կոռուպցիայի եւ փողերի լվացման եւ խիստ քաղաքական հետեւանքներ ունեցող քրեական խոշոր գործ: 56 կալանավորների թվում են Ստամբուլի կենտրոնական Ֆաթիհ թաղամասի քաղաքապետ, ԱԶԿ անդամ Մուստաֆա Դեմիրը, երեք նախարարների որդիներ, որոնք կառավարության ղեկավարի ամենամտերիմներից են, ԱԶԿ ազգային բյուրոյի պաշտոնյայի հորեղբոր որդին, առաջին պլանի պաշտոնական անձինք, գործարարներ, ովքեր կապված են շահութաբեր շինարարության ոլորտի հետ:Էրդողանը մերձավոր շրջապատի համբավը լրջորեն խաթարված է: «Սա Թուրքիայի պատմության մեջ ամենամեծ սկանդալն է: Վարչապետը պետք է հրաժարական տա», - հայտնել է Ժողովրդա- հանրապետական կուսակցության պատգամավոր Էնգին Ալթայը:
Ընդդիմությունը պահանջում է նաեւ հետաքննության խորհրդարանական հանձնաժողով ստեղծել:Ոստիկանությունը ձերբակալել է ադրբեջանցի գործարար Ռեզա Զարաբային, անշարժ գույքի մագնատ Ալի Աղաօղլուն, ով մի քանի տարվա ընթացքում դասվել է Թուրքիայի ամենահարուստ անձանց տասնայկի շարքում, ինչպես նաեւ ներքին գործերի նախարար Մուամեր Գյուլերի եւ էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանի որդիներին: Հարցաքննվել է նաեւ «Halkbank» պետական բանկի գլխավոր տնօրենը:Արդարադատության համակարգի այս հանկարծակի հարձակումը պետք է վերլուծել պատերազմի տեսանկյունից, որը մոլեգնում է Թուրքիայի վերնախավում Էրդողանի եւ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցների միջեւ. վերջինս 1999թ.-ին աքսորվել էր Միացյալ Նահանգներ, ղեկավարում է մի հզոր եղբայրություն՝ ազդելով պետական ապարատի գործունեության վրա:
Հետաքննությունը վարում դատախազ Զեքրիա Օզը, ով, ինչպես ենթադրվում է, որ մոտ է Գյուլենի աջակիցներին եւ վարել է ռազմա-ազգայնական ցանցի վերաբերյալ «Էրգենեքոնի» գործք հետաքննությունը:Գյուլենի շարժումը որոշել է վրեժխնդրություն սկսել կառավարության որոշման համաձայն է մասնավոր դասընթացների «Դերսխանե» ցանցի փակումից հետո, որում զգալի միջոցներ էր ներդրել: Երկուշաբթի ԱԶԿ պատգամավոր Հաքան Շյուքյուրը լքել է կուսակցության շարքերը՝վկայակոչելով այդ պայքարը, որպեսզի արդարացնի իր որոշումը:Սա արդեն երկրորդ պատգամավորն է, ով վերջին մի քանի շաբաթվա ընթացքում լքում է պաշտոնը: Գյուլենի համախոհ մոտ քսան պատգամավորներ կարող են հետեւել նրան, ինչպես տեղեկացնում է թուրքական մամուլը:
Թերթերն արդեն ամեն օր գրում են հակասությունների մասին Էրդողանի մերձավոր շրջապատի եւ կրոնական եղբայրություն միջեւ, որը աջակցում է ԱԶԿ-ին տասը տարվա ընթացքում, սակայն դատապարտել է դրա ավտորիտար եւ ոչ ժողովրդավար գործունեությունը:Պրոգյուլենական «Taraf» թերթը սպառնում է հասարակայնացնել վարչապետին մերկացնող «փաստաթղթեր» եւ «ձայնագրություններ»: Պայքարը, հավանաբար, շուտ չի ավարտվի, քանի որ մոտենում են 2014թ.-ի տեղական կառավարման մարմինների եւ համընդհանուր նախագահական ընտրությունները: Առաջադրվելու մտադրություն ունեցող Էրդողանին իրենց ողջ ուժով հակադարձելու են Ֆեթուլահ Գյուլենի կողմնակիցները:





























