Թուրքիայում դեկտեմբերի 17-ին իրականացված «մեծ կաշառք» գործողության ժամանակ ՆԳ նախարարի ձերբակալված որդու տնից ոստիկանները մեծ քանակությամբ փող են հայտնաբերել։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ՆԳ նախարար Մուամեր Գյուլլերի ձերբակալված որդի՝ Բարըշ Գյուլերի տնից ոստիկանները մեծ քանակությամբ դոլար, եվրո եւ թուրքական լիրա են հայտնաբերել։
Նշենք, որ Ստամբուլի ոստիկանության կողմից դեկտեմբերի 17-ի առավոտյան համաժանակյա գործողություների ընթացքում ձերբակալվել են հսկա «Աղաօղլու» հոլդինգի նախագահ Ալի Աղաօղլուն, հայտնի երգչուհի Էբրու Գյունդեշի ամուսինը՝ ադրբեջանցի գործարար Ռեզա Զարրաբը, Ֆաթիհի քաղաքապետ Մուսթաֆա Դեմիրը, «Հալք» բանկի նախագահ Սուլեյման Արսլանը, ինչպես նաեւ Ներքին գործերի, էկոնոմիկայի, Բնապահպանության նախարարների որդիները։
































