Վերջին շրջանում ոստիկանությունը պարբերաբար հաղորդագրություններ է տարածում այն մասին, որ պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով բերման են ենթարկել քաղաքացիների: Միայն աշնան երեք ամիսներին ոստիկանությունը հաղորդել է 126 դեպքի մասին: Հատկանշական է, որ ոստիկանությունն ամեն անգամ հաղորդագրություն է տարածում 31-32 մարմնավաճառի բերման ենթարկելու մասին:

«Մարմնավաճառները տուգանվում են վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքով և ուղարկվում պարտադիր բուժզննման»,-  NEWS.am-ին ասաց Ոստիկանության լրատվության վարչության բաժնի պետ Արմեն Մալխասյանը:

Նշենք, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 179 հոդվածը սահմանում է տուգանք նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով: Երկրորդ անգամ բերման ենթարկվելու դեպքում սահմանվում է տուգանք նվազագույն աշխատավարձի քառասնապատիկի չափով:

Տուգանվելուց հետո մարմնավաճառները ուղարկվում են բուժզննման. վեներական հիվադություն ունենալու դեպքում 45-րդ հոդվածի համաձայն տուգանվում են սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով: Բուժզննում անցնելուց եւ տուգանքը վճարելուց հետո մարմնավաճառները նորից «անցնում են իրենց գործին»:

Ի դեպ, NEWS.am-ի հետ զրույցում Կոմայգում կանգնող տրանսվեստիտները հայտնեցին, որ իրենց երբեք ոստիկանությունը բերման չի ենթարկում. «Էսքան ժամանակ մեզ բերման չեն ենթարկել, միլիցաները մեզ չեն կպնում»։

Նրանց խոսքով` ոստիկանները բերման են ենթարկում կին մարմնավաճառներին, որոնց հետո տրանսվեստիտները «լավ չեն»։