ՌԴ-ի Պսկովի մարզում 4 տարեկան աղջնակի սպանության կասկածանքով տղամարդ է ձերբակալվել:
Ըստ ՌԴ ՆԳՆ-ի մարզային վարչության մամուլի ծառայության տվյալների` դեկտեմբերի 18-ի երեկոյան ոստիկանությունը հաղորդագրություն էր ստացել, որ Կունյա ավանի Բազարնայա փողոցի տներից մեկի մոտ մի տղամարդ վազում է երեխայի հետեւից եւ հարվածում նրան:
Դեպքի վայր ժամանած բժիշկները եւ ոստիկանները հայտնաբերել էին ծեծված երեխային: Բժիշկները արձանագրել էին երեխայի մահը, որը վրա էր հասել ծեծի հետեւանքով: Երեխան չորս տարեկան էր:
Հանցագործության կասկածանքով ձերբակալվել է 1973թ. ծնված հարբած մի տղամարդ:
Ստուգում է կատարվում, ճշտվում են կատարվածի բոլոր հանգամանքները, հայտնում է «Ինտերֆաքսը»:





























