Հայաստանում այսօրվա դրությամբ 91 հազար քաղաքացի ունի նույնականացման քարտ, իսկ 4500-ից ավելին՝ կենսաչափական անձնագիր։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանը։
Նշենք, որ կենսաչափական տվյալներով եւ նույնականացման տվյալներով անձնագրերը սկսել են տրամադրվել 2012թ հունիսի 1-ից։ Նրա խոսքով՝ քանի որ դրանց առավելությունը ակներեւ էր, հետեւաբար՝ որոշում կայացվեց, որպեսզի 2014թ հունվարի 1-ից քաղաքացիներին տրամադրվեն կենսաչափական տվյալներով անձնագրեր եւ նույնականացման քարտեր։




























