Ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները Ավան Առինջ թաղամասի թիվ 1/8 շենքի մոտից, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ժամը 00:30-ի սահմաններում, բերման են ենթարկել 34-ամյա Լիլիթ Խ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա դեկտեմբերի 18-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով: