Մենք շատ փորձառու քաղաքական գործիչներ ունենք… Գենադի Զյուգանովն օրինակ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, մեծ մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով հարցին, թե ում կարող է ինքը համարել թիվ 2 քաղաքական գործիչը եւ արդյոք նա հետնորդ ունի:
«Դուք ինձ բարդ վիճակում եք դնում: Մենք շատ փորձառու քաղաքական գործիչներ ունենք… Գենադի Զյուգանովն օրինակ: Ոչ մի ծիծաղելի բան չկա, նա իրականության վերաբերյալ իր հայացքներն ունի, կոմունիստների օգտին միլիոնավոր մարդիկ են քվեարկում: Լավ հայտնի է Ժիրինովսկին: Այո, նա էպատաժային, տաղանդավոր մարդ է, բայց շատ ողջամիտ առաջակներ է անում»,-հայտարարել է Պուտինը՝ հիշեցնելով նաեւ Սերգեյ Միրոնովի մասին, նրան բնութագրելով որպես «դաշնային մասշտաբի անկախ քաղաքական գործիչ», հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Պուտինի խոսքով՝ ի հայտ են գալիս նաեւ լրիվ նոր առաջնորդներ: «Ընդդիմադիր տրամադրված գործիչները փորձում են հասնել ամենագլխավորին, դա ընդդիմադիրների համար ընդհանուր կանոն է ողջ աշխարհում: Դուրս են թռչում շալվարներից ու վիրավորում»,-ասել է նա:
Փոխարենը Պուտինը ոչինչ չի ասել իր հնարավոր հետնորդի մասին, նշելով, որ այդ թեմայով ասելու բան չկա:





























