Եթե Ուկրաինան համաձայներ ԵՄ-ի հետ պայմանավորվածության հանգել եւ ԱՄՀ-ի հետ համալիր պայմանագիր կնքել, նա կարող էր առաջիկա 7 տարիներին ավելի քան 19 մլրդ եվրոյի վարկ ու սուբսիդիաներ ստանալ ԵՄ-ից: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ԵՄ-ի փաստաթղթի նախագիծը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինային 15 մլրդ դոլար տրամադրելու շուրջ համաձայնության եւ մեկ երրորդով գազի գինը նվազեցնելու պատրաստակամության մասին : Սա պատասխանն էր Վիկտոր Յանուկովիչի քայլի, որը դադարեցրել էր ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը, գրում է The Wall Street Journal-ի հոդվածի հեղինակը:
«Յանուկովիչի գլխավոր առարկություններից մեկն այն է, որ ԵՄ-ն բավարար ֆինանսական աջակցություն չէր առաջարկում, որպեսզի օգներ Ուկրաինային նախապատրաստվել տնտեսական բարեփոխումների, որոնք անհրաժեշտ են համաձայնագրի պայմաններից ելնելով»,-ասված է հոդվածում, հաղորդում է Inopressa-ն:
Բացի այդ, Ուկրաինայի կառավարությունը դժգոհում էր նաեւ տնտեսական պայմաններից՝ կապված ԱՄՀ-ի հետ համաձայնագրի հետ, մասնավորապես գազի գինը երկրի ներսում բարձրացնելու պահանջից:
Վերջերս ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, Ուկրաինայի փոխվարչապետ Սերգեյ Արբուզովի հետ հանդիպման ժամանակ քննարկելի է մի շարք հարցեր, որոնք ԵՄ-ն պատրաստ է ձեռնարկել, եթե Ուկրաինան ԵՄ-ի հետ ստորագրի ասոցացման համաձայնագիրը: Ֆյուլեն հայտարարել է, որ ինքը չի տեսնում, որ կողմերը մոտենում են ասոցացման համաձայնագրի ստորագրմանը:
«Սակայն, հաշվի առնելով ԵՄ հայտարարությունը, որ իրենք չեն մրցակցի Ռուսաստանի հետ, որպեսզի «գնեն» Ուկրաինայի հետ գործընկերությունը, Արբուզովին ասել են, որ ոչ մի հատուկ պարտավորություն չի լինի, քանի դեռ Կիեւը չի խոստացել ստորագրել ասոցացման համաձայնագիրը ԵՄ-ի հետ: Արդյունքում 19 մլրդ եվրոն չի հատկացվի Կիեւին»,-գրում է հեղինակը:





























