Հայաստանի բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները, դեկտեմբերի 19-ի ժամը 13.00-ի դրությամբ, հիմնականում անցանելի են:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Դիլիջանի ոլորաններում, Շիրակի մարզի Լանջիկ գյուղի հատվածում եւ Սելիմի լեռնանցքում առկա է մերկասառույց:
«Չայնիի» ոլորաններ կոչվող հատվածում, Շիրակի մարզի Լանջիկ գյուղի մոտակայքում մառախլապատ եղանակ է:
ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթեւեկել ձմեռային անվադողերով եւ միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մինչեւ 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար, իսկ մնացած ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:





























