Ես ծանոթ չեմ Սնոուդենի հետ, չեմ հանդիպել նրան, ես շատ գործեր ունեմ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Սնոուդենն իր համար կատարել է արժանապատիվ, սակայն բարդ ընտրություն: Ես ծանոթ չեմ Սնոուդենի հետ, չեմ հանդիպել նրան, ես շատ գործեր ունեմ: Մենք նրա հետ երբեք չենք աշխատել ու չենք աշխատում»,-հավաստիացրել է Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Պուտինը նաեւ ընդգծել է, որ Ռուսաստանը Սնոուդենին հնարավորություն է տվել ապրել իր հարկի տակ. «Մենք նրան հնարավորություն ենք տվել ապրելու մեզ մոտ»-նշել է նա: