Իմ անձնական վերաբերմունքը փոխվել է Վրաստանի գործող ղեկավարության նկատմամբ, իսկ վրաց ժողովրդի նկատմամբ միշտ էլ բարի վերաբերմունք եմ ունեցել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, մեծ ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով հարցին, թե ինչի՞ է պատրաստ Ռուսաստանը՝ Վրաստանի հետ հարաբերությունները բարելավելու համար:

«Մենք չենք սկսել ռազմական գործողությունները (2008 թվականին-խմբ): Մենք ասել ենք, որ չի կարելի արյունահեղություն թույլ տալ: Բայց մենք տեսնում ենք ազդակներ, որոնք գալիս են Վրաստանի ղեկավարությունից»,-հայտարարել է Պուտինը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

ՌԴ նախագահը հայտարարել է, որ վրաց ժողովրդի նկատմամբ իր վերաբերմունքը նույնն է մնացել. «Այն ինչպես եղել է լավ ու շատ բարիդրացիական, այդպես էլ մնացել է»: