Կառավարության անդամները Ամանորի նախաշեմին կայցելեն զորամասեր: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նա կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանին հանձնարարել է նախարարների այցելությունների գրաֆիկ կազմել: «Մենք կպատրաստենք այդ ցուցակը եւ կայցելենք զինծառայողներին: Մնում է  պարզել, երբ եւ որ զորամասերն են ավելի հարմար այցելելու համար մեզ եւ զորամասերի հրամանատարության համար»,-հայտարարել է վարչապետը:

Նշենք, որ ամեն տարի ավանդաբար վարչապետն ու նախարարները մանորի նախաշեմին այցելում են զորամասեր: