Հայաստանի ԱԻՆ-ում այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ժամը 15.13-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Չերազի փողոցի տներից մեկի բնակիչը չի արձանգանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել են 53-ամյա Հ. Ն.-ի դին:





























